«Ոչ ոք չգիտի, թե ինչ նկատի ուներ Թրամփը «միջուկային փորձարկումների» մասին խոսելիս (հավանաբար, նա ինքն էլ չգիտի)։ Բայց նա ԱՄՆ-ի նախագահն է, և նման խոսքերի հետևանքներն անխուսափելի են: Ռուսաստանը ստիպված կլինի ինքնուրույն գնահատել լիարժեք միջուկային փորձարկումներ անցկացնելու նպատակահարմարությունը»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցի իր անգլալեզու օգտահաշվում:               
 

Թե ասա՝ էս ի՜նչ մեղքս էր

Թե ասա՝ էս ի՜նչ մեղքս էր
25.11.2023 | 11:57

Քեզ երազներիս գրկում բարուրեմ,

Համբույրով օծեմ ճամփան քո լուսե,

Ասեմ՝ սիրելի՜ս, վախերդ զուր են,

Հույսերիցս եմ այս տողերը հյուսել։

Լազուր երկինքներ գծեմ քո ճամփին,

Ճախրանքի սովոր թևերդ օրհնեմ,

Թռչե՜ս, հիացնես ճախրով՝ քո Արթ-ին,

Քո փառքի մասին նոր երգեր ձոնեմ։

Թևքիցդ պոկված լուսե փետուրով,

Կարկատեմ վաղո՜ւց փերթված հավատս,

Արևի շրթից բերված տաք հրով,

Արդուկեմ ցավից կնճռոտ ճակատս։

Եվ վերածնված հավատով ամուր,

Որը էլ երբե՛ք չի խամրի քեզ հետ,

Կհայտարարենք հավերժ ցավադուլ,

ՈՒ հա՜ր կձուլվեմ ճախրիդ անժամկետ...

Արթուր ԱՍԼԱՆՅԱՆ

24.11.2023թ.

Դիտվել է՝ 5047

Մեկնաբանություններ